2025 թվականի միասնական ազգային քննությունների վերաքննիչ դիմումների ընդունումը սկսված է, այն կշարունակվի մինչև օգոստոսի 6-ը, ժամը 18:00-ն։
Մասնակիցները հնարավորություն կունենան դիմումներ ներկայացնել Ազգային գնահատման և քննությունների կենտրոն։ Վերաքննիչ դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային եղանակով՝ online.naec.ge կայքում։
Դիմորդը կարող է բողոքարկել մեկ կամ մի քանի առաջադրանք։
Բողոքարկման վճարը քննվողը վճարում է վերաքննիչ դիմումը լրացնելուց առաջ։ Մեկ քննության արդյունքի համար վերաքննիչ վճարը կազմում է 50 լարի (միավորների բարձրացման կամ նվազման դեպքում գումարը կվերադարձվի դիմումի հիման վրա)։
Կենտրոնը կրկին հիշեցնում է դիմորդներին, որ քննվողները կկարողանան փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի վարկանիշային ցանկում մինչև վերաքննիչ արդյունքների հրապարակման հաջորդ օրվա ժամը 18:00-ն։