նորություններ 5 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքում տեղի ունեցավ ասմունքի 8-րդ փառատոնը

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ախալքալաքի Մշակութի տանը տեղի ունեցավ ասմունքի 8-րդ փառատոնը։ Մասնակիցները ասմունքեցին տարբեր ստեղծագործություններ, հնչեցին ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն բանաստեղծություններ:

Ասմունքի փառատոնն անցկացվում էր բարձր տրամադրությամբ ու առանձնահատուկ ջերմությամբ։ Դահլիճը՝ լեփ-լեցուն, աչքի էր ընկնում սպասումով լցված հայացքներով․ այստեղ էին մասնակիցների ծնողները, ընկերները, ուսուցիչներն ու այլ հյուրեր, որոնք իրենց անկեղծ ժպիտներով ու ծափահարություններով քաջալերում էին բեմ բարձրացողներին։

asmunq 3

asmunq 2

asmunq 1

Նրանցից յուրաքանչյուրն ասմունքում էր ինքնատիպ մոտեցմամբ՝ երբեմն զգացմունքային, երբեմն հնչեղ ու տպավորիչ արտահայտումներով։ Ոմանք ընտրել էին ժամանակակից հեղինակների գործեր, իսկ ոմանք՝ դասականներին: Նկատելի էր, թե որքան մեծ նշանակություն ուներ այս օրը յուրաքանչյուր մասնակցի համար։

asmunq 5

asmunq 6

«Փառատոնին մասնակցել են 47 մասնակից տարբեր տեղերից, իսկ նրանցից 20-ը հասել է այս փուլ, կլինեն հաղթողներ և մրցանակներ: Մինչ այս այսպիսի փառատոնները անցկացնում էինք միջանցքում, բայց ի շնորհիվ մեր շրջանի ղեկավարությանը, վերանորոգվեց Մշակույթի տան 2-րդ հարկի դահլիճը և մենք հնարավորություն ունենք ավելի լավ և հարմարավետ իրականացնելու նմանատիպ միջոցառումները», — Jnews-ի հետ զրույցում նշեց Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը:

asmunq 4

Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Ասմունքի փառատոնի Գրան պրիին արժանացավ Եվա Խորշիկյանը։

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Բաբկեն Բերակչյանը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Անահիտ Մովսիսյանը։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Անժելա Մարգարյանը։

Ժյուրիի համակրանքին արժանացավ Սանդրո Արտեմելաձեն:

asmunq 7

asmunq 8

Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝