2024 թվականին Վրաստանում համակարգ բաց թողնված ջրի 67%-ը «կորել» է։ Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, տեղեկատվությունը հրապարակում է bpn.ge-ն։
Մասնավորապես, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության, անցյալ տարի ջրամատակարարման ընկերությունները համակարգ են բաց թողել 868.5 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 286.6 միլիոն խորանարդ մետրը մատակարարվել է բաժանորդներին, իսկ 581.9 միլիոն խորանարդ մետրը կորել է տրանսպորտավորման ժամանակ։
Հատկանշական է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ջրի ամենամեծ ծավալը համակարգ է բաց թողնվել 2021 թվականին, և կորուստները նույնպես ամենաբարձրն են եղել։ 2021 թվականից հետո համակարգ բաց թողնված ջրի ծավալը և, համապատասխանաբար, կորուստները նվազում են։
Ավելի կոնկրետ, 2020-ից 2024 թվականներին համակարգ բաց թողնված ջրի ծավալը, կորուստները և կորուստների տոկոսային մասնաբաժինը հետևյալ տեսքն ունեն.
- 2020 թվական՝ կորել է արտանետված ջրի 64.7%-ը (համակարգ է բաց թողնվել 760.1 խոր/մ, կորել է 491.6 խոր/մ):
- 2021 թվական՝ կորել է բաց թողնված ջրի 72.8%-ը (համակարգ է բաց թողնվել 931.5 խոր/մ, կորել է 677.9 խոր/մ):
- 2022 թվական՝ կորել է բաց թողնված ջրի 71.7%-ը (համակարգ է բաց թողնվել 890.2 խոր/մ, կորել է 638.5 խոր/մ):
- 2023 թվական՝ կորել է բաց թողնված ջրի 68.3%-ը (համակարգ է բաց թողնվել 874.6 խոր/մ, կորել է 597.1 խոր/մ):
- 2024 թվական՝ կորել է բաց թողնված ջրի 67%-ը (համակարգ է բաց թողնվել 868.5 խոր/մ, կորել է 581.9 խոր/մ):
Տեղեկության համար, տրանսպորտավորման ընթացքում կորուստները ներառում են վթարների, արտահոսքերի, գոլորշիացման և ջրաչափերի սխալմունքի պատճառով համակարգ բաց թողնված ջրի կորուստները։