նորություններ 5 Օգոստոսի, 2025 • Ի՞նչն է էժանացել Վրաստանում

2025 թվականի հուլիսին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է -0.2%, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4.3%: Այս մասին նշված է «Սաքստատի» կողմից տարածված տեղեկատվության մեջ, գրում է bpn.ge-ն։

Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին այս ցուցանիշը կազմել է 2.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տարեկան բազային գնաճի մակարդակը՝ առանց ծխախոտի, սահմանվել է 2.2%-ի մակարդակում:

Վիճակագրության համաձայն, այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էժանացած ապրանքների թվում էին ավիատոմսերը, դիզելային վառելիքը և ինտերնետի վճարները։

«Սաքստատ»-ի տվյալներով՝ Բիզնեսպրեսնյուզն առաջարկում է տարվա ընթացքում ամենաէժանացած տասը ապրանքները.

  • Վարունգ՝ 27.2%,
  • Ինտերնետ (վճար)՝24.5%,
  • Պղպեղ՝ 19%,
  • Ձմերուկ՝ 16.2%,
  • Կանաչ լոբի՝ 15.1%,
  • Դիզելային վառելիք՝ 11.5%,
  • Սառնարան՝ 11.4%,
  • Պաստառներ՝ 11%,
  • Ավիատոմսեր՝ 10.9%,
  • Միքսեր՝ 10.8%:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝