նորություններ 5 Օգոստոսի, 2025 • Վրաստանից օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը շարունակվում է

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համագործակցության արդյունքում, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակում Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրյա քաղաքացի։

Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ երկրից արտաքսվել են Իրաքի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Կամերունի, Հորդանանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Քենիայի՝ ընդհանուր առմամբ 22 քաղաքացի։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը հանդիսանում է երկրի ներսում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմին։ Նրա մի քանի լիազորություններից մեկն է Վրաստանում օրինական հիմքի բացակայությամբ գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումն ու նրանց արտաքսման իրականացումը», – նշված է նախարարության հաղորդագրությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝