նորություններ 4 Օգոստոսի, 2025 • Հարևան երկրների համեմատ՝ Վրաստանում կաթն ամենաթանկն է

Numbeo-ի կողմից թարմացված կաթի գների ինդեքսում Վրաստանը 1.89 դոլար միջին գնով 28-րդն է 127 երկրների շարքում՝ հանդիսանալով կաթի ամենաթանկ շուկան հարևան երկրների մեջ։

Նաև հարկ է նշել, որ հարևան երկրների շարքում ամենաթանկ կաթը Վրաստանում է, իսկ ամենաէժանը՝ Թուրքիայում, որտեղ 1 լիտրի միջին գինը 98 ցենտ է (111-րդ տեղ):

Ինչ վերաբերում է մյուս հարևան երկրներին, այնտեղ գները հետևյալն են. Հայաստան (48-րդ տեղ)՝ $1.63; Ադրբեջան (63-րդ տեղ)՝ $1.41; Ռուսաստան (92-րդ տեղ)՝ 1.27 ցենտ:

Ինչ վերաբերում է մյուս երկրներին, աշխարհում ամենաթանկ 1 լիտր կաթը վաճառվում է հետևյալ հինգ երկրներում.

Յամայկա՝ $3.54;
Թայվան՝ $3.29;
Գանա՝ $3.08;
Հոնկոնգ (Չինաստան)՝ $3.01;
Սինգապուր՝ $3.00:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝