նորություններ 1 Օգոստոսի, 2025 • Հայտնի են ընդհանուր ունակությունների քննությունների արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է պատմության, մաթեմատիկայի, աշխարհագրության և ընդհանուր հմտությունների քննությունների նախնական արդյունքները։

Արդյունքներին ծանոթանալու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք և համապատասխան դաշտում մուտքագրի իր անձնական համարը և հնգանիշ գաղտնաբառը։ Իր անձնական էջում քննվողը հնարավորություն ունի տեսնելու իր աշխատանքի պատճենը և որոշակի առարկայից ստացված նախնական միավորը։

Պատմության առավելագույն միավորը 60 է, նվազագույն անցողիկ միավորը՝ ավելի քան 15 միավոր է։
Մաթեմատիկայի թեստի առավելագույն միավորը 51 է։ Անցողիկ է ավելի քան 10.2 միավորը։
Աշխարհագրության թեստի առավելագույն միավորը 59 է։ Անցողիկ նվազագույն միավորը 15 է։
Ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն միավորը 80 է։ Անցողիկ նվազագույն միավորը 25 է։

Պատմության թեստում դիմորդը, որի միավորը հավասարվելուց հետո դառնում է 15-ից ավելի, պահպանում է շեմը հաղթահարելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է մաթեմատիկայի թեստին, դիմորդը, որի միավորը հավասարվելուց հետո դառնում է 10.2-ից ավելի, պահպանում է նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորությունը։

Վերատպման կանոն