նորություններ 1 Օգոստոսի, 2025 • Միգրանտների երեխաներին Ռուսաստանի դպրոցներում անվճար սովորելն արգելող օրինագիծ է պատրաստվում

Պետդումայի պատգամավորները պատրաստվում են խորհրդարանի պալատ ներկայացնել թարմացված միջխմբակցային օրինագիծ՝ միգրանտների երեխաների համար դպրոցներում 1-ից 11-րդ դասարանների անվճար կրթությունն արգելելու վերաբերյալ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը։

«Օտարերկրացիների երեխաները պետք է սովորեն վճարովի հիմունքներով՝ անկախ տարիքից և դասարանից: Նմանատիպ ճշգրտումներ են կատարվել մեր օրինագծի մեջ, որը նախկինում մերժվել էր: Մենք Պետդումա ներկայացնելու համար պատրաստում ենք թարմացված նախաձեռնություն՝ միջխմբակցային կարգավիճակով», — նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել միգրանտների երեխաների համար ռուսաց լեզվի քննություն հանձնելու փորձերի քանակը մինչև երեքը։

2024 թվականին խորհրդարանականների մի խումբ Պետդումա է ներկայացրել օտարերկրյա քաղաքացիների համար նախադպրոցական, ընդհանուր և միջնակարգ կրթական ծրագրերում վճարովի կրթության մասին օրինագիծ: 2025 թվականի հուլիսին օրինագիծը մերժվել է առաջին ընթերցմամբ: Նիլովի խոսքով, կառավարությունը նշել է, որ նախաձեռնությունը վերանայման կարիք ունի:

Գրում է News.am-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝