նորություններ 1 Օգոստոսի, 2025 • Վրաստանում ավելի քան 30 հազ. մարդ տառապում է խաղամոլությունից

Եկամուտների ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստանում խաղամոլությունից տառապող անձանց ցուցակում գրանցված է ավելի քան 30 000 մարդ։

Մասնավորապես, նրանց տեղեկատվության համաձայն՝ խաղամոլների ռեգիստրում գրանցված է 30 451 մարդ, որոնցից 59-ը գրանցվել են դատական որոշման հիման վրա, իսկ 30 392-ը՝ անձի սեփական դիմումով։

«Կախվածություն ունեցողների ինքնասահմանափակման ընթացակարգն էլ ավելի է պարզեցվել, և օգտատերերը հնարավորություն ունեն առանց թույլտվության մուտքագրել իրենց սեփական տվյալները»։

Այս ծառայության միջոցով Վրաստանի քաղաքացին հնարավորություն ունի իր տվյալները մուտքագրել կախվածություն ունեցող անձանց տվյալների բազայում, որը այն անձանց ցանկն է, ովքեր ունեն անդիմադրելի ցանկություն խաղալու մոլախաղային և (կամ) շահութաբեր խաղեր և կախվածություն ունեն դրանցից: Վրաստանի օրենսդրությունն արգելում է կախվածություն ունեցող անձանց ցանկում ընդգրկված անձանց մուտք գործել և (կամ) մասնակցել խաղերին այն վայրերում, որտեղ կազմակերպվում են մոլախաղային և(կամ) շահութաբեր խաղեր (բացառությամբ խրախուսական վիճակահանությունների) (ներառյալ մոլախաղային և(կամ) շահութաբեր խաղերի համակարգված էլեկտրոնային ձևով կազմակերպման դեպքում):

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ անձի մասին տվյալները կներառվեն կախվածություն ունեցողների ցուցակում 5 տարի ժամկետով։ Տվյալները կարող են վաղաժամկետ հանվել ցուցակից Վրաստանի քաղաքացիության դադարեցման դեպքում կամ դատական որոշման հիման վրա՝ նույն անձի մասին տվյալները կախվածություն ունեցող անձանց ցուցակում ներառվելուց ոչ շուտ, քան 3 տարի անց», — ասվում է Եկամուտների ծառայության հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝