«Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն ժամանել է Ախալքալաքի և ստուգել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի ենթակառուցվածքները։
Գլխավոր տնօրենի այցի ընթացքում Ախալքալաքի կայարան է ժամանել Չինաստանից եկած գնացքը, որը Թուրքիայով կուղևորվի Եվրոպա:
Տեղեկատվության համար նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով գնացքները երթևեկում են փորձնական ռեժիմով: Հարկ է նշել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս հատվածի լիարժեք շահագործումը կնպաստի բեռնափոխադրումների զգալի աճին: