նորություններ 1 Օգոստոսի, 2025 • «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է։

Երեկ երեկոյան՝ հուլիսի 31-ին, Կղազբեգիի մունիցիպալիտետում սողանք էր տեղի ունեցել։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը, իսկ Դևդորակի-Ամալ կիրճում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։

ՆԳՆ-ի տվյալներով՝ սողանքի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ տագնապի հաղորդագրությունը ստացվել է Դևդորակ սառցադաշտում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգից։

«Պարեկային ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, սահմանային ոստիկանությունը և «Դարիալի» սահմանային անցակետում աշխատող բոլոր մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր», — ասված է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝