նորություններ 31 Հուլիսի, 2025 • Հայաստանում օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է նաև էլեկտրոնային եղանակով

Այսուհետ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով:

fs.emis.am էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը և կրթական աստիճանները:

Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն դիմորդի ուղեցույցում՝

  • ինչպե՞ս գրանցվել օտարերկրյա դիմորդների ընդունելության համակարգում,
  • ինչպե՞ս կատարել ընտրությունը՝ ըստ մասնագիտության,
  • ինչպե՞ս ընտրել և դիմել բուհ,
  • ինչպես փոխել գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն,
  • ինչպե՞ս վերականգնել գաղտնաբառը,
  • ինչպե՞ս չեղարկել կամ խմբագրել հայտը։

Դիմելու ժամկետներ՝

  • անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2025 թ. օգոստոսի 22-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
  • վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2025 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճենը,
  • սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  • կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  • միասնական քննությունների վկայագիր,
  • 3×4 չափսի 4 լուսանկար,
  • ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  • հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝

Սփյուռքի հետ կապերի բաժին՝ (հեռ. +374 10-599-647)
աԱրտաքին կապերի բաժին՝ (հեռ. +374 10-599-646)
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ (հեռ. +374 10-578455) էլ. փոստ՝ info@ktak.am

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝