Օգոստոսի 1-ից Թբիլիսիում կավելացվի 1 340 նոր զոնալ-ժամային կայանատեղի։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարության նիստում:
«Օգոստոսի 1-ից Մթածմինդա շրջանում, Վազիսուբանի և Բագեբի միկրոշրջաններում, Դիդի Դիղոմիի հատվածում և Բերի Գաբրիել Սալոսի պողոտայում կներդրվի զոնալ-ժամային կայանման համակարգը։
Հիշեցնեմ, որ տեղի բնակիչների համար կայանատեղին անվճար է։ Դրա համար անհրաժեշտ է գրանցել ձեր մեքենան համակարգում, որից հետո կկարողանաք անվճար կայանել մինչև երկու մեքենա ձեր բնակության վայրից 100 մետր շառավղով։ Մյուս բոլոր դեպքերում կայանատեղիի արժեքը կկազմի ժամը 1 լարի», — հայտարարել է Կալաձեն։