Fidelity International-ը կանխատեսում է կազմել ոսկու գնի առնչությամբ 2026 թվականի վերջին՝ ենթադրելով, որ թանկարժեք մետաղը կթանկանա 20%-ով՝ համեմատած ներկայիս գնի հետ։
Ընկերության վերլուծության համաձայն՝ ոսկու գինը կարող է հասնել 4000 դոլարի մեկ ունցիայի համար հաջորդ մեկուկես տարվա ընթացքում։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը (Fed) կնվազեցնի տոկոսադրույքները, թե արդյոք դոլարը կթուլացնի իր դիրքերը, և թե արդյոք կենտրոնական բանկերը կավելացնեն ոսկու գնումների ծավալներրը։
Այս գնահատականները համապատասխանում են Goldman Sachs-ի վերլուծությանը, որը նույնպես կանխատեսել էր, որ ոսկու գինը կարող է բարձրանալ մինչև 4000 դոլար մեկ ունցիայի համար։
Իր հերթին, օրինակ, Citigroup-ն ավելի զգույշ է և կանխատեսում է, որ մեկ ունցիայի ոսկու գինը կկազմի մոտ 3,315 դոլար։