2025 թվականի պաշտոնական տվյալները վկայում են, որ Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերը շարունակում են թուլանալ։ Նվազում է արձանագրվել՝ ինչպես առևտրի ոլորտում, այնպես էլ դրամական փոխանցումների և ուղղակի ներդրումների ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, չնայած անցյալ տարվա անկմանը, զբոսաշրջային հոսքերի ուղղությամբ այս տարի արձանագրվել է աննշան աճ։Հատկապես նկատելի է երկու երկրների միջև առևտրաշրջանառության նվազումը։
2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը նվազել է 6.4%-ով՝ կազմելով 280 միլիոն 362 հազար դոլար։ Արտահանման և ներմուծման հարաբերակցության նվազումը պահպանվում է արդեն երկրորդ տարին։ Նշենք, որ Վրաստանի առևտրային հաշվեկշիռը Հայաստանի հետ մնում է դրական՝ արտահանման ծավալը գերազանցում է ներմուծմանը։
Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում 2025 թվականի առաջին հինգ ամիսներին զբաղեցրել է տասներորդ տեղը՝ 2.9% մասնաբաժնով։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանից Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 198 միլիոն 477 հազար դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 11.9% նվազում։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է մարդատար ավտոմեքենաների վերաարտահանման ծավալների կրճատմամբ։ Վերջին տարիներին այդ ապրանքատեսակը կազմել է Վրաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքների կորիզը։
5 ամսվա տվյալների համաձայն՝ արտահանվող թոփ-10 ապրանքներն են՝
- ավտոմեքենաներ՝ $20.4 միլիոն, 883 միավոր,
- էթիլային սպիրտ՝ $15.3 միլիոն, 2,481,446 լիտր,
- նավթ և նավթամթերք՝ $9.6 միլիոն, 11,498 տոննա,
- բուլդոզերներ, ավտոգրեյդերներ, էքսկավատորներ՝ $7.7 միլիոն, 83 միավոր,
- հանքային ջրեր՝ ավելացված շաքարով՝ $4.8 միլիոն, 5,053,281 լիտր,
- սինթետիկ մանրաթելերից պատրաստված մանվածք, ոչ մանրածախ վաճառքի համար՝ $4.7 միլիոն, 2,492 տոննա,
- օդորակման սարքավորումներ՝ $4.4 միլիոն, 466 տոննա,
- գորգեր՝ $4.4 միլիոն, 1,747 տոննա,
- թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ $3.7 միլիոն, 6,404 տոննա,
- փաթեթավորված դեղամիջոցներ՝ $3.5 միլիոն, 37 տոննա։
Ինչ վերաբերում է Հայաստանից Վրաստան ներմուծմանը, ապա ձեռք է բերվել 81 միլիոն 885 հազար դոլարի ապրանքներ, ինչը 10.3%-ով ավելի է։ Հայաստանից ներմուծված ամենամեծ ապրանքները պղնձի հանքաքարերն ու խտանյութերն են։
Ներմուծված ապրանքների թոփ-10 ապրանքներն են՝
- պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ $20.9 միլիոն, 11,628 տոննա,
- սիգարներ, սիգարիլաներ, ծխախոտներ՝ $14.8 միլիոն, 909 տոննա,
- ապակե տարրաներ և շշեր՝ $11 միլիոն, 24,680 տոննա,
- թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ $6.6 միլիոն, 752 տոննա,
- էլեկտրաէներգիա՝ $4.3 միլիոն, 65.6 միլիոն կՎտժ,
- մեքենաներ՝ $2.3 միլիոն, 36 միավոր,
- ծաղիկներ՝ $1.7 միլիոն, 313 տոննա,
- պլաստիկե փաթեթավորման արտադրանք՝ $1.5 միլիոն, 891 տոննա,
- պահածոյացված մրգեր և բույսեր՝ $1.2 միլիոն, 336 տոննա,
- թարմ կամ չորացրած խաղող՝ $853 հազար, 950 տոննա։