2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Վրաստանում մոտ 2.6 հազար մարդ կարողացել է հանձնել վարորդական քննությունը և ստանալ վարորդական իրավունք։ Նշված ժամանակահատվածում վարորդ դարձած 2 555 մարդկանցից 2 091-ը` Վրաստանի 16 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներ են։
Վրաստանում վարորդական իրավունքի քննությունն անցկացվում է երեք փուլով։ Առաջին փուլը տեսականն է, երկրորդ փուլը՝ տեղում մանևրելու, իսկ երրորդ փուլը՝ փողոցում իրական պայմաններում մանևրելու։ Վարորդական իրավունքի վկայական ստանալ հնարավոր է բոլոր երեք փուլերը հանձնելով։
Jnews-ը ներկայացնում է տեղեկություններ վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների մասին:
A1 ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի տեսական քննությանը մասնակցելու համար հետաքրքրված անձը (17 տարեկան) պետք է ներկայացնի.
• անձը հաստատող փաստաթուղթ,
• առողջական վիճակի մասին տեղեկանք,
• ծննդյան վկայական (բնօրինակ կամ նոտարական կարգով վավերացված պատճեն),
• ծնողի կամ ծնողի նոտարական կարգով վավերացված համաձայնություն,
• հանրային դպրոցի կամ վարորդական ուսումնական հաստատության (վարորդական դպրոց) կողմից տրված փաստաթուղթ:
A1, A2 ենթակատեգորիայի/A կատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի տեսական քննությանը ընդունվելու համար հետաքրքրված անձը (մեծահասակ) պետք է ներկայացնի.
• անձը հաստատող փաստաթուղթ,
• առողջական վիճակի մասին տեղեկանք։
Ինչ վերաբերվում է տարիքային սահմանափակումներին, ստորև ներկայացնում ենք մանրամասներ՝
«AM» կատեգորիան տրամադրվում է 16 տարեկանից,
«A» կատեգորիան տրամադրվում է 24 տարեկանից։
21 տարեկանից, եթե այս կատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի դիմումից առնվազն 2 տարի առաջ անձին տրվել է «A2» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։
«A1» ենթակատեգորիան տրամադրվում է 17 տարեկանից,
«A2» ենթակատեգորիան տրամադրվում է 18 տարեկանից,
«B» կատեգորիան տրամադրվում է 17 տարեկանից,
Անձին, որին տրանսպորտային միջոց վարելու իրավունք է տրվել 18 տարեկան դառնալուց առաջ, արգելվում է՝
— ուղևորներ տեղափոխել միկրոավտոբուսով, տաքսիով և/կամ եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով։
— աշխատել որպես վարորդ (բացառությամբ «T» կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդի) աշխատանքային հարաբերությունների հիման վրա։
«B1» կատեգորիան տրամադրվում է 16 տարեկանից։
«BE» կատեգորիան տրվում է 18 տարեկանից սկսած։
«C» կատեգորիան տրվում է 21 տարեկանից սկսած։
«C1» կատեգորիան տրվում է 18 տարեկանից սկսած։
«CE» կատեգորիան տրվում է 21 տարեկանից սկսած։
«C1E» կատեգորիան տրվում է 18 տարեկանից սկսած։
«D» կատեգորիան տրվում է 24 տարեկանից սկսած։
«D1» կատեգորիան տրվում է 21 տարեկանից սկսած։
«DE» կատեգորիան տրվում է 24 տարեկանից սկսած։
«D» կատեգորիան տրվում է 21 տարեկանից սկսած։
«S» կատեգորիան տրվում է 18 տարեկանից սկսած։
«T» կատեգորիան տրվում է 17 տարեկանից սկսած։
A կատեգորիայի դեպքում կարող եք նաև վարել՝
«AM» կատեգորիայի տրանսպորտային միջոց,
«A1» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց,
«A2» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց,
15 կՎտ-ից ավելի առավելագույն հզորությամբ եռանիվ հեծանիվ։
A1 ենթակատեգորիայի դեպքում կարող եք նաև վարել՝
«AM» կատեգորիայի տրանսպորտային միջոց,
15 կՎտ-ից ոչ ավելի առավելագույն հզորությամբ եռանիվ հեծանիվ,
A2 ենթակատեգորիայի դեպքում կարող եք նաև վարել՝
«AM» կատեգորիայի տրանսպորտային միջոց,
«A1» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց,
15 կՎտ-ից ոչ ավելի առավելագույն հզորությամբ եռանիվ հեծանիվ։