նորություններ 27 Հուլիսի, 2025 • Վարդավառյան տրամադրություն և ազգային պարեր Ախալքալաքի այգում

Այսօր՝ հուլիսի 27-ին, Ախալքալաքի Խաս Բախչա այգում վարդավառյան ուրախ տրամադրության հետ մեկտեղ անցկացվեց ազգային պարերի բաց դաս։ «Ջան իմ Ջավախք» կամավորական թիմի նախաձեռնությամբ այգում կազմակերպվեց բաց դաս ազգային պարերի թեմայով, որը վարում էր «Ռազմիկ» պարային համույթի ղեկավարը՝ ժամանած Ստեփանավանից։

Հայկական երաժշտության տակ հնչող ավանդական քայլերն ու շարժումները վարակիչ էին։ Նույնիսկ նրանք, ովքեր պարզապես դիտելու էին եկել, միացան ընդհանուր ծափահարություններին, իսկ շատերն էլ ինքնակամ փորձեցին քայլել ազգային պարի ռիթմով։ Մթնոլորտը լցված էր ուրախությամբ, ջերմությամբ ու համախմբվածության էներգիայով, մասնակիցները պարեցին տարբեր ազգային պարեր, օրը ավելի ուրախ էր դարձնում վարդավառը, քանի որ պարելու հետ մեկտեղ երիտասարդները ջուր էին լցնում իրար վրա, ջրում պարելիս, ծափահարելիս և նայելիս:

Ստեփանավանի «Ռազմիկ» պարային համույթը Ջավախքում արդեն երկրորդ անգամն էր, ինչը վկայում է ջերմ կապի և շարունակական համագործակցության մասին։ Իսկ «Ջան իմ Ջավախք» կամավորական թիմը, որն արդեն երկար ժամանակ է ակտիվ գործունեություն է ծավալում, այս միջոցառմամբ ևս մեկ անգամ հաստատեց իր առաքելությունը՝ տարածել մշակույթը, աջակցել համայնքային զարգացմանը և համախմբել երիտասարդներին։

Թիմը կազմված է երիտասարդներից բոլորը անչափահաս են, բայց ունեն համագործակիցներ տարբեր շրջաններից։

Ազգային պարերի այս բաց դասը ևս մի գեղեցիկ էջ դարձավ թիմի գործունեության պատմության մեջ՝ հիշեցնելով, որ մշակույթը ոչ միայն մեր ինքնության ցուցիչն է, այլև կամուրջ՝ մարդկանց միավորելու։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝