ԱՄՆ մոտ ինը տասնյակ կոնգրեսականներ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում դեմոկրատ ու հանրապետական 87 օրենսդիրները կարծիք են հայտնել, որ արցախցիների վերադարձը համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար ու երկարատև խաղաղության հասնելուն:
«Մինչ դուք աշխատում եք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մենք կոչ ենք անում ձեզ ներգրավել այս չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու համար բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Այս քայլն ուղղակիորեն համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար ու երկարատև խաղաղության հասնելուն», — գրել են կոնգրեսականները:
Չնայած Երևանի ու Բաքվի հակասություններին, օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորների հետ հանդիպմանը առանց որևէ հստակության հայտարարել էր, թե Վաշինգտոնը հրաշք է գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է։
Ամերիկյան ներկայիս վարչակազմն արցախցիների վերադարձի հարցին հրապարակային չի անդրադարձել, մարտին Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականը խոսել էր միայն խաղաղության հաստատումից ու հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունից:
ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում շեշտել են արցախցիների վերադարձի հարցով միջազգային բանակցային հարթակ ստեղծելու կարևորությունը.