նորություններ 1 Օգոստոսի, 2025 • Հարցում․ Որտե՞ղ են գերադասում հանգստանալ ախալքալաքցիները

Ամառը շատերի համար ասոցացվում է հանգստի ժամանակահատվածի հետ, և մարդիկ իրենց հանգիստը պլանավորում են տարբեր վայրերում։

Ջավախքը տարբերվում է իր գեղեցիկ բնությամբ, տարբեր տեսարժան և պատմական վայրերով։ Վերջին շրջանում այստեղ կարելի է տեսնել շատ զբոսաշրջիկների, ովքեր հեծանիվերով շրջում են տարբեր վայրերում։ Շատ դեպքերում՝ արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին  տեղացիները նայում են զարմացած հայացքներով։ Շատերից լսում ենք՝ «ի՞նչ կա էստեղ տեսնելու, որ եկել են» արտահայտությունը։

Jnews-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել պարզելու՝  թե որտե՞ղ են ցանկանում անցկացնել հանգիստը Ախալքալաքի բնակիչները։ Հարցմանը մասնակցել է ընդհանուր 24 մարդ։ Արդյունքում ստացնաք հետևյալ պատկերը․

  • 8 մարդ նշեց, որ ցանկանում է հանգստանալ երկրում, բայց այլ տարածաշրջանում։
  • 3 մարդ նշեց, որ ցանկանում է հանգստանալ հենց մեր տարածաշրջանում։
  • 10 մարդ նշեց, որ ցանկանում է հանգստանալ երկրից դուրս։
  • 3 մարդ չցանկացավ պատասխանել մեր հարցերին։

Հատկանշական, որ մեծամասնությունը, ովքեր ցանկանում են հանգստանալ երկրից դուրս, երիտասարդներն են։

Այսօր զբոսաշրջիկները լայնորեն օգտվում են Google maps ծրագրից, որը օգնում է արագ կողմնորոշվել տարածքում և գտնել այն (օրինակ՝ տեսարժան վայրեր, դեղատներ կամ հիվանդանոցներ, սրճարաններ, ռեստորաններ և այլն), ինչ պետք է այդ պահին զբոսաշրջիկին։

Մենք փորձեցինք Google maps-ում ստուգել ծրագրում, թե ի՞նչ տեսարժան վայրեր է նշված Սամցխե-Ջավախքում։

Այստեղ ժամանած զբոսաշրջիկը, եթե փորձի Google maps ծրագրի միջոցով փնտրել և գտնել շրջանի և մոտակա տեսարժան վայրերը, չի կարողանա, քանի որ ծրագիրը կբերի ընդամենը մի քանի մոտակա տարածք, մնացածը կլինեն տարածաշրջանից հեռու գտնվող (օրինակ՝ Թբիլիսիում)։ Այդպիսով, տարածաշրջանի շատ տեսարժան վայրեր, զբոսաշրջիկներ համար կմնան «աննկատ»։

maps 1

maps 2

Շաորի բերդ, Ախալքալաքի բերդ, Վարձիա, Խերթվիսիի ամրոց, Ադամանդե կամուրջ,  Դաշբաշի կիրճ, Բորժոմիի կենտրոնական այգի, Բորժոմիի թանգարան, Ռաբաթի բերդ,  Սամցխե-Ջավախեթիի պատմության թանգարան, Բորժոմիի թանգարան (Բորժոմիի գավառագիտական թանգարան),  Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարան, Վահան Տերյանի տուն-թանգարան, Ջիվանու տուն-թանգարան, Փարվանա լիճ, Տաբածղուրի լիճ․ Թվարկված բոլոր տարածքները առաջին իսկ հայացքից կգրավեն շատերին, բայց քանի որ չկան ծրագրում, արտասահմանից ժամանած զբոսաշրջիկի համար կմնան «թաքնված»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝