նորություններ 24 Հուլիսի, 2025 • Վրաստանը կարգելի պետծառայողներին միաժամանակ աշխատել մի քանի կառույցներում

Վրաստանում պաշտոնյաներին կարգելվի համատեղել աշխատանքը մի քանի պետական մարմիններում։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները պատրաստվում են վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնությամբ, հայտարարել է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։

«Սեպտեմբերից սկսած նման պրակտիկան անհնար կլինի։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ նույն պետական ծառայողը միաժամանակ աշխատում է մի քանի գերատեսչություններում և ստանում կրկնակի աշխատավարձ։ Օրենքն այլևս թույլ չի տա զբաղեցնել մի քանի պաշտոն տարբեր պետական մարմիններում», — ասել է Կուպրաշվիլին պետական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ բարեփոխումը նպատակ ունի բարձրացնել թափանցիկությունը և պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ։ Միևնույն ժամանակ, նորարարությունները չեն ազդի «դեֆիցիտային ոլորտների» վրա։ «Վերը նշված օրենքը չի տարածվի այն անձանց վրա, ովքեր, օրինակ, մասնակցում են մի քանի թատրոններում բեմադրությունների», — հավելել է Կուպրաշվիլին։

Բյուրոյի ղեկավարի խոսքով՝ մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է պետական մարմինների խորհրդականներին՝ նրանց աշխատանքն այլևս չի վարձատրվի։ Այնուամենայնիվ, բոլոր նշանակված խորհրդականները պարտավոր կլինեն լրացնել հայտարարագրեր՝ շահերի բախման հնարավորությունը բացառելու համար։

Կուպրաշվիլին նաև պատմել է պետական մարմիններում կոռուպցիայի փաստերի մասին տեղեկատուների (whistleblowers) համար նոր պաշտպանության մեխանիզմների ներդրման մասին։ Այսպիսով, տեղեկատուն կարող է անանուն լինել, նրա անձնական տվյալները կպաշտպանվեն բացահայտումից, իսկ կեղծ հաղորդման դեպքում նա պատասխանատվություն չի կրի։

Աղբյուրը՝ NewsGeorgia

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝