նորություններ 25 Հուլիսի, 2025 • Ե՞րբ կհրապարակվեն միասնական ազգային քննությունների պատասխանները

2025 թվականի միասնական ազգային քննությունները մեկնարկել էին հուլիսի 3-ին և ավարտվել` հուլիսի 23-ին։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հրապարակել է տեղեկություններ, որտեղ նշված է, թե երբ կհրապարակվեն քննությունների արդյունքները։

Այստեղ կարդում ենք․ «Նախարարի խոսքով, արդեն սկսված է քննական աշխատանքների ստուգումը։ Արդեն օգոստոսի սկզբից Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական էջում աստիճանաբար կհրապարակվեն նախնական արդյունքները»։

Նախարարը վստահեցրել է, որ ամբողջ երկրում քննաշրջանը անցել է օրենսդրությամբ սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան։ Քննությունների ընթացքում կայուն և արդար միջավայր ստեղծելու համար։

Դիմորդների մինչև 94%-ը ներկայացել է քննություններին։ Մինչև 60-ը ուշացել է։ 9 թեկնածու հեռացվել է քննությունից՝ օգնող իրեր՝ «շպարգալկաներ» օգտագործելու փորձի պատճառով։

Ուսանողական դրամաշնորհի մրցույթին ներկայացել է դրամաշնորհի դիմորդների մինչև 69%-ը, իսկ ընդհանուր մագիստրոսական քննությանը մագիստրոսական թեկնածուների 80%-ը։

2025 թվականի քննություններն անցկացվել են հետևյալ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։ Ընդհանուր առմամբ գործում էր 24 քննական կենտրոն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝