Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին կրկին առաջարկ է արել բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչներին:
«Քանի որ, դժբախտաբար մեզ համար, ինձ նախորդողն օգտագործել է այս ինստիտուտը՝ վարկաբեկելու և բևեռացնելու համար՝ խախտելով Սահմանադրությունը, ընտրության օրվանից իմ առաջին հայտարարությունն այն էր, որ ես կվերադարձնեմ նախագահության ինստիտուտն իր սահմանադրական շրջանակներին։ Սկզբունքորեն, այս փուլում դա ինձ հաջողվել է։
Գլխավորը պետության նկատմամբ պետական մոտեցումն է, հարգանքը, իսկ երբ դու պետության ղեկավար ես, պետք է օրինակ ծառայես շարքային քաղաքացու համար, դու ինքդ պետք է լինես Սահմանադրության երաշխավորը և չխախտես այդ օրենքը։
Քանի որ մենք սպասում ենք ՏԻՄ ընտրություններին և քաղաքական կուսակցություններին, որոնք վճռականորեն տրամադրված են լիարժեք մասնակցել ընտրություններին, բոլոր պատասխանատու հաստատությունների պարտականությունն է ստեղծել պատշաճ պայմաններ լիարժեք ընտրություններ անցկացնելու համար։ Այն ուժերի քաղաքական առաջնորդները, որոնք, ինչպես հանրությունը գիտի, մասնակցելու են ընտրություններին և այս փուլում իրավացիորեն գտնվում են ճաղերի ետևում. նրանք խախտել են օրենքը և պետք է բանտարկվեին։
Բայց ես օգտվում եմ իմ սահմանադրական իրավունքից և առաջարկում եմ, որ նրանք օգտվեն այս հնարավորությունից և ապացուցեն իրենց ընտրողներին, հասարակությանը, որ արժանի են հաղթել ընտրություններում, որպեսզի ընտրական գործընթացում որևէ խոչընդոտ չունենան», — հայտարարել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Հիշեցնենք, որ նա նախկինում էլ էր նման առաջարկ հնչեցրել, սակայն ձերբակալված քաղաքական գործիչներից մի քանիսն արդեն մերժել են այն։