Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր պատվիրակության հետ միասին այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտ և սպասարկման գործակալություն։
ՆԳՆ-ի տվյալներով՝ պարեկային ոստիկանություն այցելության ընթացքում պատվիրակության անդամները զննել են դեպարտամենտի ենթակառուցվածքները և ծանոթացել են աշխատանքի առանձնահատկություններին։
«Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելեցին նաև սպասարկման գործակալություն, որտեղ ստացան համապարփակ տեղեկատվություն առկա ծառայությունների մասին։ Հյուրերին հնարավորություն տրվեց տեղում ծանոթանալ վարորդական իրավունքի տեսական և գործնական քննություն հանձնելու և պետական համարանիշ պատրաստելու գործընթացին։
Այսօր պատվիրակության անդամները այցելեցին նաև Վրաստանի արդարադատության նախարարության ՀԻԻԱ Արդարադատության տուն։ Հյուրերը տեղում ծանոթացան աշխատանքային գործընթացին և ստացան մանրամասն տեղեկատվություն առկա ծառայությունների մասին։
«Այսօր ավարտվեց Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության պաշտոնական պատվիրակության այցը Վրաստան», – նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։