նորություններ 23 Հուլիսի, 2025 • Ոստիկանը քաղաքացուց ոսկի է գողացել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գողության մեղադրանքով ձերբակալվել է Անվտանգության ոստիկանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի տեսուչը։ Տեսուչը կալանավորվել է դատավորի որոշման հիման վրա։

Քննությամբ պարզվել է, որ 1990 թվականին ծնված Մ.Բ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս ապօրինի յուրացնելու նպատակով գաղտնի կերպով տիրացել է քաղաքացուն պատկանող ոսկյա իրի։

Հանցագործությունը նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում։

«Գողության դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով» — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝