նորություններ 23 Հուլիսի, 2025 • Լեհաստանը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի տարածքը

Լեհաստանը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի տարածքը։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից՝ կապված Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից Լեհաստանը թշնամական պետություն ճանաչելու հետ։

Մենք խորհուրդ ենք տալիս Ռուսաստանում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին լքել նրա տարածքը առկա առևտրային և մասնավոր միջոցներով, եթե նրանց անձնական, ընտանեկան կամ մասնագիտական հանգամանքները չեն պահանջում նրանց մնալ երկրում։

Ռուսաստանում լեհական դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի շարունակական կրճատման կապակցությամբ, որը պայմանավորված է տեղական իշխանությունների կողմից Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադում գլխավոր հյուպատոսությունների գործունեության թույլտվությունը չեղյալ հայտարարելու որոշմամբ։ Լեհաստանի քաղաքացիներին ուղղակի հյուպատոսական օգնություն տրամադրելու հնարավորությունը գնալով սահմանափակվում է, և դա կարող է պահանջել կապ հաստատել շատ հեռավոր հյուպատոսական գրասենյակների հետ…

Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվարանալ կամ նույնիսկ անհնար դառնալ», — նշում է գերատեսչությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝