2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ Վրաստանի դպրոցներում նախատեսվում է փորձարկել ակադեմիական կողմնորոշման ուժեղացված ծրագիր։ Սա նշանակում է, որ աշակերտները կուսումնասիրեն իրենց ընտրած առարկաներն ավելի խորացված։
Նոր 2025-26 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում փոփոխություն է սպասվում։ Կմեկնարկի ուսումնական նոր մոդելի թեստավորումը։
«Բոլոր աշակերտները կանցնեն պարտադիր հիմնական դասընթաց, որը կծածկի նրանց ուսումնական ծանրաբեռնվածության մոտավորապես 40%-ը, իսկ մնացած 60%-ը կազմված կլինի աշակերտի կողմից՝ իր սեփական հետաքրքրություններից ելնելով ընտրված առարկաներից», — բացատրում է Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։
Պարտադիր դասընթացը ներառում է հետևյալ առարկաները՝ վրաց լեզու և գրականություն, վրաց պատմություն, անգլերեն, սպորտ, ճշգրիտ և բնական գիտությունների ինտեգրված ուսուցում (STEAM) և հասարակական գիտություններ։
Վերոնշյալ տեղեկությունները տրված են edu.aris.ge կայքում։
Ընտրված թեստավորվող դպրոցների մասին տեղեկությունները ճշտելու համար Jnews-ը կապ է հաստատել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն հետ։
«Թեստավորում պլանավորվում է, բայց մի քանի դպրոցներում, ոչ բոլոր դպրոցներում», — պարզաբանում են նախարարությունից։
Ինչպես հայտնում են Կրթության նախարարությունից, թեստավորվող դպրոցների քանակը դեռ հստակ չէ, ուսուցիչները պետք է անցնեն թրեյնինգներ, որից հետո պետք է տեսնեն և հաշվի առնեն ուսուցիչների ունեցած արդյուննքերը, հետո կորոշվեն այն ուսուցիչներն ու դպրոցները, որոնք կմասնակցեն թեստավորման ծրագրին։
2024-25 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում աշակերտների թիվը կազմել է 640 700, ինչ վերաբերվում է դպրոցների քանակին, ներկայումս Վրաստանում գործում է 2 294 դպրոց։