Այսօր՝ հուլիսի 22-ի երեկոյան ժամը 15։30-ի սահմաններում Ախալքալաքում տեղի է ունեցել ավտովթար։ Աղմաշենեբելի փողոցում ВАЗ 2107 (Վազ 07) մակնիշի ավտոմեքենան բախվել է Suzuki-ին։ Տուժածներ չկան։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը։
Ներքին գործերի նախարարությունից Jnews-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի շրջանակներում։