նորություններ 22 Հուլիսի, 2025 • Տարերային աղետ Ադիգենիում

Ադիգենի մունիցիպալիտետում տարերային աղետից տուժել է Գոմարո գյուղում 7 ընտանիք։

Ուժեղ անձրևի հետևանքով առաջացած հոսքերի պատճառով վնասվել են բնակելի տներ և բակեր։ Մի տուն գրեթե ամբողջությամբ ծածկվել է ցեխահոսքով։ Տներում վնասվել և ոչնչացվել են կահույքը, տեխնիկան և կենցաղային իրերը։ Վնասվել է նաև մոտ տասը ավտոմեքենա։

Տուժած ընտանիքներն ապաստան են գտել հարևանների տներում։ Տարածքում աշխատում է ծանր տեխնիկան։ Մաքրման աշխատանքներ են ընթանում։

Տեղացիների խոսքերով, ուժեղ անձրևը սկսվել է երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինչից հետո առաջացած հոսքերը քանդել են օժանդակ շինություններն ու ցանկապատերը և ներխուժել են տներ։

Տարերքը վնաս է հասցրել նաև Ադիգենի մունիցիպալիտետի Շոխա գյուղում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝