նորություններ 22 Հուլիսի, 2025 • Նոր անձնագրերը կտրամադրվեն օգոստոսի 1-ից

Օգոստոսի 1-ից Վրաստանում կսկսվի նոր դիզայնով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրումը։

Վրաստանի արդարադատության նախարարությունը վերոնշյալ փաստաթղթերի դիզայնը փոխելու որոշում է կայացրել մարտի 10-ին։ Սկզբում փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 4-ին, սակայն հունիսին նախարարությունը որոշեց երկարաձգել այս ժամկետը մինչև օգոստոսի 1-ը։

Համապատասխանաբար, Արդարադատության նախարարության վերջին որոշման համաձայն, օգոստոսի 1-ից կսկսվի թարմացված դիզայնի էլեկտրոնային անձնագրերի, կենսաչափական անձնագրերի, կենսաչափական դիվանագիտական անձնագրերի և կենսաչափական ծառայողական անձնագրերի, ժամանակավոր և մշտական էլեկտրոնային բնակության վկայականների, նաև ժամանակավոր էլեկտրոնային անձնագրերի տրամադրումը։

Ինչ վերաբերում է վերը թվարկված հին վկայականներին, այսինքն՝ նոր հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ տրված համապատասխան փաստաթղթերին, դրանք ուժի մեջ կլինեն օրենքով սահմանված ժամկետին։

Նշենք, որ Արդարադատության նախարարության որոշմամբ՝ նոր դիզայնի համաձայն, անձը հաստատող քարտը պետք է պարունակի՝ անուն, ազգանուն, սեռ, քաղաքացիություն,
ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, անձնական համար, լուսանկար, անձնական ստորագրության նմուշ, վկայականը տրամադրող հաստատության անվանում, վկայականի տրամադրման ամսաթիվ, վկայականի վավերականության ժամկետ, QR կոդ, որի միջոցով կարելի է ստուգել փաստաթղթի և/կամ անձի մասին տեղեկությունները, սեփականատիրոջ մատնահետքը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝