նորություններ 21 Հուլիսի, 2025 • Անուշ Աղաբալյանը գեղեցկության մրցույթից այն կողմ

Անուշ Աղաբալյանը, ով այս տարի ճանաչվեց «Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող, արմատներով Ջավախքի Զակ գյուղից է։ 20-ամյա հայուհին ներկայումս սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում և ուսումնասիրում լեզուներ։

Թեև այսօր Անուշին ճանաչում են որպես ազգային գեղեցկության մրցույթի հաղթող, իրականում նա մնում է նույն համեստ ու նպատակասլաց աղջիկը, ով շարունակում է կարդալ սիրելի գրքերը, օգնել ընտանիքին, զբոսնել ընկերների հետ։ Ընթերցանությունը նրա կյանքի անբաժան մասն է։

anush 4

«Երբ գյուղում եմ լինում, պարտադիր արթնանում եմ 06:00-ին և ընկրեներիս հետ գնում եմ վազելու, զբաղվում եմ մարմնամարզությամբ։ Սիրում եմ նաև սարերից ելակ հավաքել։ Իմ կյանքում մեծ դեր եմ տալիս ինքնակրթությանը. հաճախ սարեր եմ գնում գրքով՝ հենց այնտեղ ընթերցանությամբ զբաղվելու համար։ Դրան զուգահեռ զբաղվում եմ հողագործությամբ՝ օգնում եմ ընտանիքիս, մշակում բույսեր ու բանջարեղեններ», — պատմում է Անուշը։

anush 5

Նրանց այգում հնարավոր է գտնել տարատեսակ բանջարեղեններ, որոնք նա սիրով է մշակել:

anush 6

Նա նաև սիրում է նկարել։ Գյուղում կա մի գետ, որի ափին նա նստում է ու նկարում բնությունը։ Անուշի կյանքի կարևոր հատված է նաև հոգևոր աշխարհը։ Կարդում է Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքով, օգնում է ներսում պահպանել խաղաղություն։

anush 1

anush 3

anush 2

«Փոքր ժամանակվանից, երբ հեռուստացույցով տեսնում էի գեղեցկության մրցույթներ, երազում էի, որ մի օր ես էլ հայտնվեմ բեմում։ Երբ հնարավորություն եղավ մասնակցելու, որոշեցի այն ձեռքիցս բաց չթողնել։ Մրցույթը ինձ հետաքրքրում էր, որովհետև այնտեղ բացի արտաքին տվյալներից, ներկայացվում էին նաև ներքին արժանիքները՝ խոհեմություն, բարություն և համեստություն»։

2023 թվականին նա լրացրել է մասնակցության հայտը և շուտով ստացել է առաջին հրավերը՝ Երևան։

«Երկու տարի շարունակ, ամեն ամիս Թբիլիսիից մեկնել եմ Երևան՝ մասնակցելու դասընթացների և նկարահանումների։ Դա շատ բարդ էր համատեղել համալսարանի դասերի հետ։ Բայց միևնույնն է, որոշեցի միաժամանակ կյանքի կոչել իմ երկու նպատակները՝ ուսումը և գեղեցկության մրցույթը», — պատմում է Անուշը։

Մեր այն հարցին, թե ապագայում իրեն որ մասնագիտության մեջ է տեսնում, Անուշը պատասխանեց, որ այս պահին իրեն ավելի շատ գրավում են նկարահանումները, բայց վստահ է՝ բարձրագույն կրթությունն անփոխարինելի նշանակություն ունի մարդու կյանքում։

Անուշը նշում է, որ դժվարություններ միշտ եղել են՝ թե՛ կրթության ոլորտում, թե՛ մոդելինգի աշխարհում։ Բայց լինելով ակտիվ կյանքի սիրահար՝ կարողանում է համադրել տարբեր զբաղվածություններ։ Նա նաև երգում է եկեղեցու երգչախմբում։

Գեղեցկությունը միակ չափանիշը չէ։ Անուշին մարդկանց մեջ գրավում են բարությունը, լսելու ունակությունը, հոգատարությունն ու նվիրվածությունը։

Ինչ վերաբերում է ապագային՝ գեղեցկության մրցույթներից նա ունի միայն մեկ մեծ նպատակ․ «Միսս Տիեզերք»-ին մասնակցել, բայց միայն այն դեպքում, երբ կզգա, որ լիովին պատրաստ է։

«Շատ մարդիկ, ովքեր պատկերացում չունեն մոդելինգի մասին, կարծում են, թե մոդելների կյանքը սահմանափակվում է միայն արտաքին տեսքին հետևելով՝ նկարվել, դիմահարդարվել… Բայց դա միայն երևացող կողմն է։ Օրինակ՝ ես, երբ տանն եմ լինում, անգամ շինարարությամբ եմ զբաղվում», — հավելում է Անուշը՝ հպարտությամբ ընդգծելով, որ իր հաջողությունների հիմքում բնականությունն ու ճշմարիտ աշխատասիրությունն են։

Արտաքինից նուբ Անուշը երբեք չի զլանում և փորձում է հնարավորինս անել աmեն բան, որով կկարողանա օգնել ծնողներին, վարում է մեծ մեքենա, որով գնում է խոտ հավաքելու:

anush 7

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝