նորություններ 21 Հուլիսի, 2025 • Երկու տարի առանց արդյունքի. թիվ 3 մանկապարտեզի վերանորոգումը նորից կսկսվի

Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի՝ 2024 թվականի աշնան սկզբին, 2025 թվականին այդպես էլ չվերսկսվեցին: Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հայտարարել է, որ կհայտարարվի նոր մրցույթ, սակայն ժամկետները չեն նշվում:

Թիվ 3 մանկապարտեզի վերանորոգումն իրականացնում էր ՍՊԸ «Լագի Կապիտալի» -ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը, ներառյալ բոլոր աշխատանքներն ու ծառայությունները, կազմում է 3,261,495 լարի։ Մրցույթը հայտարարվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից` 2023 թվականի աշնանը, իսկ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է նույն թվականի դեկտեմբերի 19-ին։ Պայմանների համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրումից հետո 16 օրացուցային ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2025 թվականի ապրիլը։ Վերանորոգումը սկսվել է 2024 թվականի աշնանը, սակայն կատարվել են միայն որոշ քանդման աշխատանքներ։ Աշխատանքները դադարեցվել էին և չէին վերսկսվել։ Մանկապարտեզի դուռը ոչ միայն կողպեքով է փակ, այլև հսկայական աղբի կույտով։

sadik№3

Ճակատային մասի սվաղը հեռացվել է, իսկ շինանյութերի մնացորդները լցված են բակով մեկ։ Պատշգամբի ճաղաշարերը քանդված են, ու ամենուրեք շինարարական աղբ է։

det sad1 №3

Ախալքալաքի տեղական իշխանությունները աշխատանքների կանգնեցման ճշգրիտ պատճառներին տեղյակ չեն։ Jnews-ն աշխատանքների կասեցման պատճառը պարզելու և հնարավոր է արդյոք նախագծի ավարտման ժամկետների մասին խոսել, հարցի պատասխանը պարզելու համար դիմեց Տարածաշրջանային զարգացման հիմնադրամին, որտեղից ստացանք հետևյալ պատասխանը.

«Քանի որ ընկերությունը չի կատարել պայմանագրի պայմաններով նախատեսված աշխատանքները, նրա հետ համագործակցությունը դադարեցվել է։ Մենք կհայտարարենք նոր մրցույթ, բայց թե երբ, դեռևս անհայտ է։ Հետևեք մեր հայտարարություններին»։

Այդ ընթացքում, անցյալ աշնանից մանկապարտեզի երեխաներին տեղափոխում են գյուղական մանկապարտեզներ, բայց միայն նրանց, որոնց ծնողներն աշխատում են, և չունեն մեկը, ում մոտ կարող են թողնել երեխային, բազմազավակ ընտանիքների երեխաներին և խնդիրներ ունեցող երեխաներին։

Նշենք, որ թիվ 3 մանկապարտեզն արդեն մի քանի անգամ վերանորոգվել էր և համեմատաբար լավ վիճակում էր։ 2016 թվականին նրա վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել էր 74 900 լարի, 2019 թվականին՝ 97 900 լարի։ Վերջին անգամ հաստատությունը վերանորոգվել էր 2022 թվականին, երբ մունիցիպալ բյուջեից հատկացվել էր 179 313.86 լարի։

Թիվ 3 մանկապարտեզը վերանորոգվում է

«Քանդում են հինը՝ նորը կառուցելու համար». Մանկապարտեզի վերանորոգումը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝