Ախալքալաքի և գյուղերի բնակչության անվտանգությունն ապահովելու համար տեսահսկման տեսախցիկների ձեռքբերման, ինչպես նաև ուղեկցող ծառայությունների՝ տեղադրում, կարգաբերում և շահագործման հանձնելու մրցույթ է հայտարարվել:
Հայտարարված մրցութի նախնական արժեքը կազմում է 25 999 լարի։ Այն հաղթել ՍՊԸ Թիեմելնետը՝ 25 549 լարիով։ Տեսախցիկներ կտեղադրվեն Ախալքալաք քաղաքի տարբեր հասցներում և մի շարք գյուղերում։ Jnews-ը Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանից հետաքրքրվել է, թե ե՞րբ կտեղադրվեն տեսախցիկները։
«Մրցույթը կայացել է։ Արդեն կամաց-կամաց բերելու են», — ասաց նա։
Տեսախցիկները կտեղադրվեն հետևյալ հասցներում՝
N1 Դարբինյան-Կեցխովելիի խաչմերուկին (41.40265, 43.48328),
N2 Երևանյան փողոց (41.39848, 43.4835),
N3 Սարգսյան-Էնգելս փողոցների խաչմերուկին (41.39926, 43.48368),
N4 Ծերեթելի փողոցում (41.40326, 43.4821),
N5 Մալխասյան փողոցում (41.40007, 43.48139),
N6 Մալխասյան փողոցում (41.40086, 43.48348),
N7 Դարբինյան-Թամար Թագուհու փողոցների խաչմերուկին (41.40432, 43.48716),
N8 Դարբինյան-Միասնիկյան փողոցների խաչմերուկին (41.40536, 43.48989),
N9 Թբիլիսյան-Ռուսթավելի փողոցների խաչմերուկին (41.41096, 43.4881),
N10 Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկին ( 41.40694, 43.48285),
N11 Ծերեթելի-Մկրտիչ Սարգսյան փողոցների խաչմերուկին (41.40483, 43.48338),
N12 Վաչիան գյուղում (41.35163, 43.43006),
N13 Դադեշ գյուղում (41.28379, 43.42157),
N14 Ազավրեթ գյուղում (41.58643, 43.45453),
N15 Բալխո գյուղում (41.51018, 43.53513),
N16 Օլավերդ գյուղում (41.46175, 43.55982),
N17 Զինվորական քաղաքում (41.40301, 43.4776),
N18 Չարենցի փողոցում (41.40742, 43.48408),
N19 Ջավախիշվիլի-Գուդիաշվիլի փողոցների խաչմերուկին (41.40637, 43.48414),
N20 Նալբանդյան-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկին (41.40752, 43.48724),
N21 Ռուսթավելի-Միասնիկյան փողոցների խաչմերուկին (41.41013, 43.48616),
N22 Միասնիկյան-Ճավճավաձե փողոցների խաչմերուկին (41.40949, 43.48664),
N23 Կենետրոնական այգու մոտ (41.40801, 43.48446),
N24 Ռուսթավելի-Ծերեթելի փողոցների խաչմերուկին (41.41147, 43.48953),
N25 Ծերեթելի-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկին (41.41085, 43.49023),
N26 Ծերեթելիի փողոցում (41.41064, 43.4904),
N27 Կենտրոնական այգում (41.40821, 43.48368),
N28 Թբիլիսյան-Ծերեթելի փողոցների խաչմերուկին (41.4075, 43.49064),
N29 Միասնիկյան-Ծերեթելի փողոցների խաչմերուկին (41.40675, 43.48869),
N30 Բավրա գյուղում (41.40423, 43.50798),
N31 Աղմաշենեբելի փողոցի շենքերի բակում (41.39726, 43.48914),
N32 14-րդ փողոցում (41.40563, 43.49148),
N33 Բուռնաշեթ գյուղում (41.58407, 43.47016),
N34 Աղմաշենեբելի փողոցում (41.39594, 43.48992),
N35 Աղմաշենեբելի փողոցում (41.3955, 43.4909),
N36 Դիլիսկա գյուղի շրջադարձին (41.41335, 43.48126),
N37 Կուլիկամ-Կարտիկամ գյուղերի շրջադարձին (41.40825, 43.52346),
N38 Վանքի մոտ (Սրբատեղիի մոտ) (41.41101, 43.49456)։
Տեսախցիկների տեղադրման ավելի կոնկրետ վայրերը տեսնելու համար կարող եք փակագծերում նշված կոորդինատները փնտրել www. maps.gov.ge կայքում (հաշվի առեք, որ սկզբում պետք նշել ստորակետից հետո նշված կոորդինատը, հետո ստորակետից առաջ եղած)։