Ախալքալաքի Մարզական համալիրում անցկացվեց քիքբոքսինգի բաց առաջնություն, որին մասնակցել են Սամցխե-Ջավախեթիի և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներից 160 մարզիկներ։ Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի քաղաքապետարանի Facebook էջը:
Մարզական միջոցառումը անցկացվել է Մարզական համալիրի կազմակերպմամբ և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։
Մրցաշարը անցկացվել է տարբեր տարիքային խմբերում։ Մրցանակային տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են համապատասխան դիպլոմներով և մեդալներով։
Ինչպես տեղեկացնում է Ախալքալաքի քաղաքապետարանի Facebook էջը, մարզական մարաթոնի նպատակն էր հետաքրքրել երիտասարդներին և տարածել քիքբոքսինգի մարտարվեստը մունիցիպալիտետում։
Էջի փոխանցմամբ, քիքբոքսինգի մրցաշարին ներկա են գտնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։