Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի մոտակայքում, էպիկենտրոնը գտնվում է երկրի սահմանից 26 կմ հեռավորության վրա։
Տեղեկատվությունը տարածել է Երկրի գիտությունների ինստիտուտի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 16:20-ին՝ Ինգուշեթիայում (ՌԴ):
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 (մագնիտուդ):