նորություններ 19 Հուլիսի, 2025 • Աշակերտների թիվը ավելացել է, դպրոցների՝ նվազել

2024-25 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում աշակերտների թիվը հասել է 640,700-ի, ինչը համապատասխանում է տարեկան 1%-ի աճին։ Այս մասին ասվում է TBC Capital-ի ուսումնասիրության մեջ։

Դրանցից 570,400 աշակերտ (89%) սովորում է պետական դպրոցներում, իսկ 70,300-ը՝ (11%)՝ մասնավոր դպրոցներում։

Վրաստանում դպրոցների ընդհանուր թիվը նվազել է մինչև 2294, ինչը լիովին պայմանավորված է մասնավոր դպրոցների թվի կրճատմամբ: Ներկայումս Վրաստանում գործում է 2086 պետական և 208 մասնավոր դպրոց: Մասնավոր կրթական հաստատությունների թվի կրճատումը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են դպրոցների միաձուլումներն ու վաճառքները, ինչպես նաև լիազորման հետ կապված խնդիրները:

Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա Թբիլիսիի մասնավոր դպրոցների 47%-ում տարեկան ուսման վարձը տատանվում է 6000-ից մինչև 12000 լարի, իսկ 24%-ում՝ 12000 լարիից բարձր։

Մասնավոր հատվածը 2023 թվականին վաստակել է 242 միլիոն լարի, ինչը 21%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Աճը պայմանավորված է եղել ինչպես ուսման վարձի աճով, այնպես էլ մասնավոր դպրոցներում սովորող աշակերտների թվի աճով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝