Այսօր Ախալքալաքում տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» 15-րդ փառատոնը: Արդեն հայտնի են հաղթողները։
Գրան պրի՝ փառատոնի գլխավոր մրցանակը, «Պար» անվանակարգում ստացավ Lineup կենտրոնի «Արէ» պարի համույթը։
Գրան պրի՝ փառատոնի գլխավոր մրցանակը, «Երգ» անվանակարգում ստացավ Բաբկեն Բերակչյանը Էխտիլա գյուղից։
«Պար» անվանակարգում՝
1-ին տեղ՝ Վաչիան գյուղի համույթ
2-րդ տեղ՝ Վարևան գյուղի համույթ
3-րդ տեղ՝ Գոման գյուղի համույթ
«Երգ» անվանակարգում՝
1-ին տեղ՝ Աղուն Ունանյան Բեժանո գյուղից
2-րդ տեղ՝ Նարեկ Մարտիրոսյան Կուլիկամ գյուղից
3-րդ տեղ՝ Ռաֆիկ Հակոբջանյան Գոման գյուղից
Նշենք, որ «Երգ» անվանակարգում 2024 եւ 2025 թվականների հաղթողները նույն մարդիկ են:
Կորխի պարային համույթը արժանացավ ժյուրիի համակրանքին, իսկ Բեժանոյի համույթը դահլիճի համակրանք նոմինացիաներին։
Գրան պրի մրցանակաին արժանացած պարային համույթի բոլոր մասնակիցները Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից կստանան ազգային տարազներ:
Բոլոր պարուսույցները Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից ստացել են նվերներ, տղա պարուցույցները բարձրախոսներ, իսկ աղջիկ պարուսույցները՝ ժամացույց: