նորություններ 18 Հուլիսի, 2025 • Մեկնարկեց «Ջավախքի գարուն» երգի և պարի փառատոնը

Այսօր՝ հուլիսի 18-ին, Ախալքալաքում մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Ջավախքի գարուն» 15-րդ փառատոնը: Փառատոնը կազմված է 32 ելույթից, հնչում են ժողովրդական մեներգեր, ելույթ են ունենում պարային խմբեր՝ ներկայացնելով հայկական և վրացական պարերը:

paraton 3

paraton 2

Դահլիճը լեփ-լեցուն է հանդիսատեսով՝ մասնակիցների ծնողները, մտերիմներն ու ընկերները նրանց ոգեշնչում են դահլիճից, ուրախանում և քաջալերում նրանց:

paraton 1

Փառատոնին ներկա են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքում մշակույթի ոլորտի գործիչներ։ Նշենք նաև, որ փառատոնն իրականացվում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

paraton 4

Ժյուրիի ներկայացուցիչներն ուշադրությամբ լսում և նայում են մասնակիցների համարները և գնահատում, իսկ վերջնարդյունքը պարզ կլինի օրվա վերջում:

Հիշեցնենք, որ «Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին։ Համաճարակի պատճառով փառատոնը երկու տարի չի անցկացվել։ Մյուս տարիներին այն պարբերաբար տեղի էր ունենում տարին մեկ անգամ՝ ամռանը։ Սկզբում գյուղերում անցկացվում է ընտրական փուլ, այնուհտև՝ գալա համերգին հայտարարվում են հաղթողները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝