Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բերման է ենթարկվել նախկինում դատված, 1974 թվականին ծնված Ի.Մ.-ն՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Հանցանքը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2025 թվականի հուլիսի 17-ին Ադիգենի մունիցիպալիտետում վեճի հողի վրա սառը զենքով մարմնական վնասվածք է հասցրել 1991 թվականին ծնված Ջ.Խ.-ին և դիմել է փախուստի։ Վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո։
Ոստիկանությունը, իրականացրած օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում, հանցանքի մեջ մեղադրվող Ի.Մ.-ին ձերբակալել է դեպքի վայրում։ Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության գործիքը՝ դանակը», – նշում են ՆԳՆ-ում։
Դիտավորյալ սպանության փաստով քննչական գործողությունները շարունակվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։