Jnews-ը կապ է հաստատել Վրաստանի Պարեկային ոստիկանության միասնական ծառայության կենտրոնի հետ, պարզելու, թե ո՞ր դեպքում այլ երկրի քաղաքացին չի տուգանվի ճանապարհային խախտում անելիս:
Պարեկային ոստիկանության միասնական ծառայության կենտրոնի փոխանցմամբ՝ երբ օտարերկրյա քաղաքացին մտնում է Վրաստան, պետք է միջազգային և վավեր վարորդական իրավունք ունենա, և տվյա մեքենայի վարորդը Վրասատանում վարելու իրավունք ունի մեկ տարի, հակառակ դեպքում չի կարող վարել։
Ավտոճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում, ոստիկանական անձնակազմը տուգանքը հանձնում է տեղում:
Տեսախատման (տեսախցիկով արձանագրված խախտում) դեպքում
Երբ օտարերկրյա պետհամարանիշերով մեքենան մտնում է Վրաստան, այն վարող ֆիզիկական անձը սահմանն անցնելիս, եթե չի նշում Վրաստանում ձեռք բերված հեռախոսահամար, որի միջոցով վարորդներն ստանում են խախտման մասին SMS հաղորդագրություն, ապա խախտման մասին նամակը չի կարող ուղարկվել որևէ տեղ, քանի որ դա օտարերկրյա անձ է։