նորություններ 17 Հուլիսի, 2025 • ՊԱԾ-ը միջազգային հանցագործություն է բացահայտել

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է միջազգային հանցագործություն և կանխել դրա հնարավոր զարգացումը տարբեր ուղղություններով, — այս մասին հայտարարվել է պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Հակահետախուզության դեպարտամենտի և ծառայության հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում Բաթումի քաղաքում ձերբակալվել է Վրաստանի մեկ և օտարերկրյա մեկ քաղաքացի՝ միջուկային նյութերի, մասնավորապես՝ ռադիոակտիվ քիմիական տարր ուրանի անօրինական վաճառքի և գնման համար։

Ձերբակալվածների միջև կնքված գործարքի համաձայն՝ ուրանի անօրինական վաճառքը նախատեսված էր երեք միլիոն ԱՄՆ դոլարով։

Հաշվի առնելով ռադիոակտիվ ալֆա և գամմա ճառագայթման դոզան և աղբյուրի բնույթը, նշված միջուկային նյութը, որպես բաղադրիչ, օգտակար է տարբեր պայթուցիկ սարքերի արտադրության, ահաբեկչական հարձակում իրականացնելու կամ այլ լուրջ, զանգվածային և մահացու հետևանքներ առաջացնելու համար», – հայտնել են ՊԱԾ-ում։

Վերոնշյալ քրեական արարքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝