Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տարածած հայտարարության մեջ, լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում պատկերված են գազային արտադրանքով բեռնված մեքենաներ, չեն արտացոլում մաքսային անցակետերում, այդ թվում՝ Ղազբեգիի մաքսային անցակետում, իրական իրավիճակը։
«Եկամուտների ծառայությունը արձագանքում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից Վրաստանում հայկական բեռների, այդ թվում՝ հեղուկ գազի, ենթադրյալ «արգելափակման» վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում արված հերթական ապատեղեկատվական հայտարարությանը և պարզաբանում, որ սա լիակատար սուտ է, ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գերատեսչությանը վարկաբեկելուն և թեման քաղաքական հարցի վերածելու փորձին։
Ցանկանում ենք պարզաբանել, որ բեռնաշրջանառության աճի պայմաններում միջազգային փոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների բոլոր մաքսային ընթացակարգերը իրականացվում են հատուկ/ակտիվ ռեժիմով՝ դրանց անխափան անցումն ապահովելու համար։ Բացի այդ, Վրաստանի բոլոր մաքսային կետերի մաքսային աշխատակիցները լիովին պատրաստ են, օրական 24 ժամ, արագորեն իրականացնելու ինչպես անհատների, այնպես էլ թեթև և ուղևորատար տրանսպորտային միջոցների վերահսկողության ընթացակարգեր։
Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունն ընդգծում է, որ լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարչական և տեսաերիզային նյութերը (գազային ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցներ) չեն արտացոլում մաքսային կետերում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Կազբեգիի մաքսային կետում, որտեղ կարճ ժամանակով բեռնատարների աննշան ուշացում է եղել, որը լիովին վերացվել է։
Անցյալ տարվա տվյալների համաձայն՝ երկու ուղղություններով էլ մաքսային ձևակերպումներ են իրականացվել 364 670 բեռնատարի համար։ Կազբեգիի մաքսային անցակետով։
Մաքսային հսկողության ընթացակարգերը խիստ մոնիթորինգի են ենթարկվում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կողմից, և այս գործընթացը կշարունակվի նաև ապագայում։ Բացի այդ, մենք կրկին կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից», – ասվում է Եկամուտների ծառայության հայտարարության մեջ։