Վերջին օրերին Հայաստանում հեղուկ նավթային գազի (LPG) գներն աճել են շուրջ 40%-ով, որի պատճառը, ըստ աղբյուրների, հայկական կողմի փոխանցմամբ՝ Վրաստանի կողմից ստեղծված տրանզիտային խնդիրներն են: Այս մասին գյում է Bpn.ge։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստան մուտք գործող այս վառելիքը Վրաստանի տարածքով է տեղափոխվում, սակայն վրացական կողմը ստեղծել է տրանզիտային խոչընդոտներ, ինչի հետևանքով գինը կտրուկ և զգալիորեն աճել է:
Հայաստանում գազի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունները նշում են, որ Վրաստանի իշխանությունները անհասկանալի պատճառներով կանգնեցրել են հարյուրավոր բեռնատարներ:
«Մեր վարորդները 8-9 օր է այնտեղ են, ու դեռ նորություն չկա, հույս նույնպես, որ պետք է վրացիները թողեն, որ շարժվենք», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է հայկական ընկերություններից մեկի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ շուրջ 500 բեռնատար, որոնք բեռնված են հեղուկ նավթային գազով, դեռ գտնվում են Վրաստանի մաքսային տերմինալներում։
Նշենք, որ Հայաստանում հեղուկ գազը լայնորեն կիրառվում է որպես ավտոտրանսպորտի վառելիք, հատկապես տաքսու վարորդների կողմից, որոնք այժմ լուրջ վնասներ են կրում։ Նրանցից մեկը նշել է, որ այս իրավիճակի սկսվելուց հետո իր օրական ծախսերը աճել են 3500-4000 դրամով (մոտավորապես 9-10 ԱՄՆ դոլարով):
Հայաստանում հեղուկ գազը վերջին շաբաթվա ընթացքում թանկացել է 20-40%-ով։ Այժմ վառելիքի մեկ լիտրն արժե 150-160 դրամ, այն դեպքում, երբ դեռ մեկ շաբաթ առաջ այն կարելի էր գնել 120 դրամով։