նորություններ 15 Հուլիսի, 2025 • Սուրբ Նինո փողոցում հետիոտնի համար աստիճաններ են է կառուցվել

Ախալքալաքի Սուրբ Նինո փողոցում հետիոտնի համար նախատեսված  աստիճանների կառուցումն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Փողոցի բնակիչները քաղաքի կենտրոնական հատվածին էին միանում շրջանցիկ ճանապարհով։ Այս փողոցի բնակիչների համար տեղաշարժը հատկապես ձմռան ամիսներին բարդ էր։

Տարիներ շարունակ Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս փողոցի խնդիրներին։

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի միջոցներով ամբողջությամբ փոխարինվել է կոյուղու համակարգը և տեղադրվել է արտաքին լուսավորության նոր ցանց։

Ենթակառուցվածքային աշխատանքները ֆինանսավորվել են տեղական բյուջեից և արժեցել են 85 832 լարի։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝