Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց անտառային և դաշտային հրդեհների վտանգը մեծանում է։ Հրշեջները անտառային տարածքներում պարեկություն կկատարեն օրական 24 ժամ, — ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն։
«Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ առաջիկա օրերին արևմտյան և արևելյան Վրաստանում ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, ինչը մեծացնում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։ Այս փաստի կապակցությամբ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը խստացրել է մոնիթորինգը երկրի ողջ տարածքում ռիսկի գոտիներում։ Հնարավոր վտանգը կանխելու համար հրշեջները անտառային տարածքներում պարեկություն կկատարեն օրական 24 ժամ՝ օգտագործելով բոլոր համապատասխան սարքավորումներն ու տեխնիկան։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում ձեզ ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, չվառել կրակ գյուղատնտեսական հողամասերում, անտառների կամ դաշտերի մոտ և չթողնել կրակի աղբյուրներn աննկատ։ Հակառակ դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ։ Ծխի կամ հրդեհի դեպքում անմիջապես զանգահարեք Ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության կառավարման կենտրոն՝ 112», – ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ։