Սենակիում երկու անչափահասներ տուժել են էլեկտրահարումից։
Առկա տեղեկությունների համաձայն՝ դեռահասները կամուրջն անցնելիս են եղել, երբ նրանցից մեկը գլխարկը գցել է կամրջի տակ կայանված բեռնատար գնացքի ցիստեռնի վրա։
Վագոնի վրա բարձրանալու փորձի ժամանակ երկու դեռահասներն էլ դիպչել են բարձր լարման լարին և էլեկտրահարում ստացել։
Ականատեսները պատմում են, որ տուժածերը գիտակցության մեջ են եղել։ Նրանց շտապ տեղափոխել են Զուգդիդիի կլինիկա։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։