«Թբիլիսիում՝ Վոկզալնայա հրապարակի տարածքում, ավարտվել է բնակելի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու որոնողական-փրկարարական աշխատանքները», — ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
«Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և անմիջապես տարհանել քաղաքացիներին։ Անձնակազմից բացի, որոնողական-փրկարարական գործողություններին ներգրավվել է նաև ծանր տեխնիկա։
«Փլուզման հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել», — ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածված տեղեկատվության մեջ։