Խանդո գյուղից շրջանցիկ բետոնե ճանապարհ է կառուցվում դեպի Ախալքալաք-Ախալցիխե մայրուղի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քացաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշված է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքների առաջին փուլն ավարտվել է՝ վերանորոգվել է երթևեկելի մասը, որից հետո 2 կիլոմետրանոց հատվածում կտեղադրվի բետոնե մայթ։ Ըստ էջում տեղադրված տեղեկությունների, նախագիծն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ և դրա արժեքը կազմում է 1 791 000 լարի։
Ըստ նախագծի՝ փաստաթղթերում եղած տեղեկության, նախագծային հատվածը սկսվում է Օրջա-Բուռնաշեթ գյուղերից մինչև Ախալցիխե-Ախալքալաք E-691 S-11 մայրուղուն (որը շրջանցիկ ճանապարհ է դեպի Խանդո գյուղ) միացնող ճանապարհը։ Դրա երկարությունը 4 կմ 214 մ է։ Ճանապարհի վերականգնողական հատվածը տեղական նշանակության ճանապարհ է, որն անցնում է անմարդաբնակ տարածքով։ Այս ճանապարհը մի քանի տասնամյակ չի վերանորոգվել։ Ճանապարհը գործնականում ծածկույթ չունի, այն ամբողջությամբ վնասված է։ Չկա նաև ջրահեռացման համակարգ։
«Վերականգնվող ճանապարհի երկարությունը 4 214 կմ է։ Տեխնիկական պայմաններին համապատասխան՝ երթևեկելի մասի հիմնական լայնությունը պատվիրատուի խնդրանքով 4.5 մ է», — կարդում ենք փաստաթղթում։
Ճանապարհաշինարարությունը, ըստ խանդոցիների, ունի շատ դրական կողմեր, իսկ բացասականը, միայն այն է, որ աշխատանքների ընթացքում փոշի է առաջանում։
«Աշխատանքների ընթացքում մի քանի օր շատ էր զգացվում փոշին, ինչը հասկանալի է, մեծ աշխատանք են տանում։ Ճանապարհը մինչև այս շատ քանդված էր, կարելի է ասել, անանցանելի։ Չէինք երթևեկում այդ ճանապարհով։ Հիմա, չնայած, որ դեռ միայն հարթեցված է, արդեն իսկ լավ է», — ասաց Խանդո գյուղի բնակիչ Արտակ Մելիքյանը։
Բնակիչներն արդեն իսկ մտածում են, որ այս ճանապարհի վերակառուցումը էականորեն կբարելավի իրենց կյանքը։
«Առաջինը՝ կկրճատվի ճանապարհը դեպի Ախալցիխե։ Այն կհեշտացնի նաև առևտուրը։ Կարտոֆիլ, գարի գնողները ավելի հեշտ ու արագ կհասնեն գյուղ», — ավելացնում է Արտակը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ։
«Ընդհանուր մի փուլ է, և շինարարությունն ընթանում է։ 4 մետր լայնությամբ բետոնե ճանապարհ են կառուցելու։ Աշխատանքները կվերջացվեն մինչև նոյեմբեր», — ասաց նա։
Նշենք, որ Խանդո գյուղի շրջանցիկ ճանապարհի կառուցումն իրականացվում է տեղական բյուջեի միջոցներով։ Հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը։