«Գախարիան՝ հանուն Վրաստանի» և «Լելո՝ ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել համագործակցել այս տարվա հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ։
Կողմերը համագործակցության հուշագիր են ստորագրել կողմերի միջև՝ մի կողմից՝ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավան, մյուս կողմից՝ «Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն։
Սիճինավան հաղորդել է, որ կուսակցությունները «համաձայնության են եկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համատեղ պայքարի և ընդհանուր սկզբունքների շուրջ»։
Հիշեցնենք, որ «Լելո» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունները մտադիր են մասնակցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մնացած ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններն անվանում են «Իվանիշվիլիի կողմից կազմակերպված ևս մեկ ֆարս», որին մասնակցել պետք չէ։