նորություններ 14 Հուլիսի, 2025 • Վրաստանի օդանավակայանները սպասարկել են ռեկորդային թվով ուղևորների

«2025 թվականի առաջին կեսն ավարտվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ռեկորդային աճի տեմպերով», — հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 3,654,063 ուղևորի, ինչը 14%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

2025 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում՝

• Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 2,358,937 ուղևորի (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 11%-ոց աճ)․
• Քութաիսիի միջազգային օդանավակայան՝ 833,512 ուղևոր (12%-ոց աճ),
• Բաթումիի միջազգային օդանավակայան՝ 450,330 ուղևոր (35%-ոց աճ):

Բացի այդ, 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է ռեկորդային թվով չվերթներ՝ մոտ 17 000, որոնցից՝

12,857՝ կանոնավոր չվերթներ,
3,874՝ չարթերային չվերթներ։

Այս ժամանակահատվածում ուղևորատար և բեռնատար չվերթների ընդհանուր թիվը կազմել է 16,731, ինչը 14%-ով ավելի է, քան 2024 թվականի առաջին կեսին։

Նշանակալի աճ է նկատվել նաև օդային բեռնափոխադրումների ոլորտում

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին օդային փոխադրումների ծավալը կազմել է 16,550.916 տոննա, ինչը 50%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Աճել է նաև Վրաստանի օդային տարածքի օգտագործումը. 2025 թվականի առաջին կեսին գրանցվել է 139,945 թռիչք, ինչը 7%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին տեղափոխված ուղևորների քանակով Wizz Air-ը շարունակում է առաջատարը մնալ վրացական ավիացիոն շուկայում՝ 18% մասնաբաժնով և
տեղափոխելով 642,956 ուղևոր։

Շուկայական մասնաբաժնով առաջատար 5 ավիաընկերություններն են (կանոնավոր և չարթերային չվերթներ).

  • Wizz Air՝ 18% (642,956 ուղևոր)
  • Pegasus՝ 8% (284,984 ուղևոր)
  • Georgian Airways՝ 8% (272,568 ուղևոր)
  • Turkish Airlines՝ 7% (268,959 ուղևոր)
  • Azerbaijan Airlines՝ 6% (222,237 ուղևոր):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝