նորություններ 13 Հուլիսի, 2025 • Տոլմայի փառատոն՝ Թբիլիսիում ( Photo)

Այսօր՝ հուլիսի 13-ին, Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում օրը վերածվել էր համերի, հոտերի և ավանդույթների իսկական տոնի։ Անցկացվեց ամենասպասվածներից մեկը՝ Տոլմայի փառատոնը, որը միաժամանակ սննդի ցուցադրություն էր և, իհարկե՝ մշակութային ներկայացում, որը միշտ գրավում է այցելուների ուշադրությունը:

Սուրբ Գևորգ եկեղեցու բակը մարդաշատ էր, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, եկեղեցու բակում անցկացվող փառատոնին մարդիկ եկել էին տեսնելու, համտեսելու և մասնակիցը լինելու Տոլմայի փառատոնին, որը վերջին տարիներին դարձել է Թբիլիսիի հայկական համայնքի մշակութային կարևոր իրադարձություններից մեկը։

Շոգ հուլիսյան օրը չէր խանգարել մարդկանց հավաքվել։

tolma 8

tolma 1

tolma 2

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն օրհնելով սեղանները, իր գնհատանքը բերելով բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան փառատոնի անցկացման գործում:

«Մենք՝ որպես Հայաստանից դուրս ապրող հայորդիներ, միշտ պետք է փորձենք մեր ավանդույթները պահել և պահպանելնաև այսպիսի գեղեցիկ արարողություններով և նախաձեռնություններով», — իր խոսքում ասաց սրբազան առաջնորդը:

tolmaaa

Սեղանների շուրջ հավաքված էին ազգային զարդանախշ գոգնոցներով տիկնայք, ովքեր ժպիտով ու հյուրընկալությամբ հրավիրում էին ներկաներին համտեսելու իրենց պատրաստած տոլմաները։ Ուտեստների բազմազանությունն անմիջապես գրավում էր մարդկանց ուշադրությունը։ Ներկայացված էր ինչպես ավանդական տոլմա՝ խաղողի և կաղամբի տերևներով, այնպես էլ՝ խառը բանջարեղենով, ձկով, պասուց տոլմա և այլն։

tolma 7

tolma 4

Տոնական սեղաններին հայտնվել էին թե՛ ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվող բաղադրատոմսեր, թե՛ ժամանակակից խոհարարների ձեռագրով տարբերակներ՝ ստեղծելով հայկական խոհանոցի հոտերով ու համերով լի այս շքեղ պատկերը։ Ներկայացվածների մեջ առանձնանում էր նաև Հայաստանից ժամանած խոհարար Դավիթ Բաբայանի կողմից պատրաստված տարատեսակ տոլամներով լի սեղանը, որն անտարբեր չէր թողնում ներկաներին:

tolma 9

Փառատոնը միայն համեղ ուտելիքով չէր սահմանափակվում։ Մարդիկ հավաքվել էին ոչ միայն տոլմա համտեսելու, այլ նաև ուրախանալու։ Միջոցառումը ուղեկցվում էր նաև երաժշտությամբ, երգով ու պարով՝ ապահովելով տոնական տրամադրությունը:

tolma 6

tolma 3

tolma 5

Հայկական երգ ու պարը ավելի էր ջերմանում մթնոլորտը։ Տոլմայի փառատոնը Թբիլիսի դարձավ ոչ միայն ուտեստների, այլև միասին լիաթոք ու անմոռաց ուրախանալու օր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝